Հանդիպում Հրաչիկ Միրզոյանի հետ

Read More

Նոյեմբերի 11-ը էներգախնայողության միջազգային օր

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը։

Տոնը նշելու հիմնական նպատակն է իշխանությունների և հանրության խնդիրը դարձնել էներգախանյողության հիմնական նպատակները: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Բացի այդ, էներգախնայողությունը շահավետ է տնտեսապես: Դա 2-3 անգամ ավելի քիչ ծախս է պահանջում, քան էներգիայի արտադրությունն ու առաքումը: Առավել ևս, որ ամենապարզ ու տարրական միջոցները հասանելի են յուրաքանչյուրին և կարող են կիրառվել կենցաղում:

 

Հայաստանի տարածքն ամբողջապես էլեկտրաֆիկացված է, աչքի է ընկնում բավականին կայուն էներգամատակարարմամբ, բոլոր տնային տնտեսություններն ունեն որակյալ և մատչելի հասանելիություն: Հայաստանն աչքի է ընկնում նաև գազաֆիկացման բարձր մակարդակով: Սակայն, Հայաստանում Էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը շարունակում է ցածր մնալ, չնայած, որ կառավարությունը 2007 թվականին ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը: Ծրագրի նպատակների իրականցմանը խոչընդոտում են հետևյալ գործոնները՝ էլեկտրաէներգիայի բարձր սակագինը տնային տնտեսությունների համար ցածր եկամուտների պայմաններում, աղքատության բարձր մակարդակը, անբավարար սոցիալական աջակցությունը, խոշոր արտադրությունների տեխնոլոգիաների էներգախնայողության ցածր մակարդակը, իրազեկման անբավարար մակարդակը, խթանիչ մեխանիզմների ու համապատասխան կառավարող կառույցների բացակայությունը, արևային էներգիայի օգտագործման ցածր մակարդակը տնային տնտեսություններում և արտադրությունում:

 

Այսպիսով, կարևոր է վեր հանել Հայաստանի ներուժը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրներ կարող են հանդես գալ արևային, հողմային, գեոտերմալ, ջրածնային, ինչպես նաև բիոգազը։

Միջուկային միաձուլման ռեակտոր

Մարդիկ միշտ երազել են ստանալ անվերջ և էժան էներգիայի աղբյուր սկսած այն պահից երբ հայտնաբերեցին էլեկտարականությունը: Ի վերջո, գտնվեց մի միջոց, որը կիրականացնի այդ երազանքը’ դա միջուկային միաձուլման ռեակտորն է, որը տվյալ պահի դրությոմբ համարվում է մաքուր և էժան էներգիայի աղբյուր: Տվյալ պահի դրությամբ կան այդ ռեակտորի մի քանի նախատիպեր որոնք դեռ փորձարկվում են: Աշխարհում առաջին աշխատող ռեակտորի կառուցման աշխատանքները կավարտվեն 2026թ-ին երբ էլ կսկսվի նրա շահագործումը: Տվյալ ռեակատորը աշխատում է պլազմաի վրա, որը ստանում են աղի ջրի միջից հանված դեյտերից: Ռեակտորը պատված է ուժեղ մագնիսներով, որոնց մագնիսական դաշտը պահպանում է ռեակտորի կայունությունը: Մի լիտր դեյտերից ստացված պլազմայից կարելի է ստանալ այնքան     էներգիա ինչքան 1135 լիտր բենզինից: Այսպիսով’ տվյալ էներգիայի ստացման միջոցից ակնկալվում է մեծ արդյունքեր, օրինակ’ անվճար և մաքուր էներգիայի ստացումը:

 

Աղբյուրը' https://www.youtube.com/watch?v=q4XdXZWZHcI

Կայուն զարգացման նպատակներ

0 Comments

Գմո

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԳՄՕ֊ն։

 

ԳՄՕ֊ն դա սննդի հավելում է, որը գենետիկորեն փոխում է մթերքի գենետիկան։ Ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ՝ նոր վորակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով։ 70ական թվականների վերջերից սկսեց զարգանալ գենետիկորեն մոդիֆիկացրած մթերքների թիվը։ Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ՝ վարունգ, լոլիկ, դդմիկ, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակնդեղ և այլն։ ԳՄՕ կոչվում է այն մթերքները, որոնք չեն առաջացել բնական ճանապարհներով, այլ ստեղծվել է մարդու միջամտության շնորհիվ։

 

ԳՄՕ մթերքների արտադրողների սև ցուցակը, որոնք մենք շատ հաճախ օգտագործում ենք։ Դրանք կարող ենք հավերժ թվարկել։ Ահա դրանից մի քանիսը՝

 

1.Mars

2.Snickers

3.Twix

4.Milky Way

5.Ferrero

6.Nestle

7.Coca-Cola

8.Sprite

9.Fanta

10.Pepsi

11.7-Up

12.Lipton

13.Hipp

14.McDonald's

15.Heinz

 

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն առաջին հայացքից մի շարք առավելություններ ունեն օրգանական մթերքների նկատմամբ, սակայն դրանք կարող են վնասակար լինել մեր առողջության համար։

 

ԳՄՕ-ն կարող է փրկել մարդկությանը սովամահ լինելուց, սակայն հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն այս պահին հնարավոր չէ, այդ պատճառով որպես սնունդ օգտագործել այդ մթերքները առայժմ վաղ է։ Գենետիկական մոդիֆիկացիայի դեպքում այս կամ այն օրգանիզմի գենոտիպը կարող է փոփոխվել գենային ինժեներիայի տարբեր մեթոդների շնորհիվ: Օրինակ՝ կարելի է որեւէ բույսին փոխպատվաստել ձկան գեները եւ այդպես այն դարձնել ցրտադիմացկուն:

 

Իսկ պարզել, ինչպես է ԳՄՕ-ն ազդում մարդու առողջության վրա, այս պահին հնարավոր չէ, դրա համար մի քանի սերունդ է անհրաժեշտ: Սակայն, հասարակական գործչի խոսքով՝ բացառված չէ, որ ԳՄՕ-ի պատճառով բազմաթիվ ալերգիկ ռեակցիաներ են ի հայտ գալիս: Բացի այդ՝ ԳՄՕ-ն կարող է նաեւ ազդել միկրոֆլորայի եւ մարդու աղեստամոքսային համակարգի վրա: Այն կարող է նաեւ կապված լինել քաղցկեղի տարածման հետ։

 

Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում մենք չենք կարող ստույգ իմանալ, ինչ ենք ուտում: Այսպես, հնարավորություն չկա պարզել, ինչ սերմերից են աճեցված այն մրգերը կամ այն բանջարեղենը, որը մենք գնում ենք շուկայում: Տեսականորեն որոշ դեպքերում կարելի է պարզել ԳՄՕ-ի առկայությունը հատուկ լաբորատորիաներում, սակայն Հայաստանում նման ստուգումներ ոչ մեկ չի իրականացնում:

0 Comments