Ալբերտ Այնշտայն

Այլբերտ Այնշտայնը՝  նաև հայտնի ինչպես Ալբերտ Էնշտեյն: Ծնվել է 1879թ.-ի մարտի 14 ին, մահացել ապրիլի 18-ին 1955թ.-ին:

Ալբերտ Այնշտայնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր: Այնշտայնը կարծում էր, որ Նյուտոնյան մեխանիկան այլևս բավարար չէ համապատասխանացնելու դասական մեխանիկայի օրենքները էլեկտրամագնիսական դաշտի օրենքների հետ։  Հետապնդելով իր կարծիքին նա զարգացրեց իր հարաբերականության հատուկ տեսությունը: Իդեպ Е=mc2  բանաձևը երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»: 1940 թ. քաղաքացիություն է ստանում ԱՄՆ-ում և բնակվում այնտեղ։ 

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Այնշտայնը նախազգուշացնում է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տալիս սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցնում է Մանհեթեն նախագծի ստեղծմանը։ Նա հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։ Համարվում է, որ հենց նա է հանդիսանում միջուկային զենքի հայտնվելու պատճառներից մեկը: Քանզի նա չեր էլ պատկերացնում, որ միջուկի տրոհումը կօգտագործեն ինչպես զենք:

 

Այնշտայն ուներ շատ մեջբերումներ և մտքեր: Ահա մի քանիսը՝

Մարդն, ով երբեք չի սխալվել, երբեք ոչինչ չի արել: Շատերը վախենում են քայլել, քանի որ վախենում են սխալվելուց, սակայն տարիներ հետո են գիտակցում, որ հենց դա էր նրանցամենամեծ սխալը:

 

Կրթությունը դա այն է, երբ մոռանում ես այն ամենի մասին, ինչ սովորեցրել են դպրոցում և հիշում ես այն, ինչ տվել է կենսափորձդ:

 

Երևակայությունն ավելի կարեւոր է, քան գիտելիքները: Երևակայությամբ դուք կարող եք ստեղծել այն, ինչ ցանկանաք, և եթե դա ձեզ հաջողվի, կգտնեք այն իրականություն դարձնելու հնար:

 

Արվեստի գաղտնիքը կայանում է հետևյալում` գաղտնի պահպանիր քո ներշնչանքը:

 

Մարդուն պետք է գնահատել ըստ նրա տալու կարողության.նրա գիտելիքները չեն կարող որոշել նրա մարդկային տեսակը:

 

Ապրելու երկու տեսակ կա. դուք կարող եք ապրել եւ վստահ լինել, որ հրաշքներ չեն լինում, կամ` կարող եք ապրել և հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է:

 

Երբ ես ուսումնասիրում եմ ինձ եւ իմ մտածելու կարողությունը, ես գալիս եմ այն եզրահանգմանը, որ երեւակայության շնորհն ու ունակությունը ինձ համար ավելի արժեքավոր է:

 

Որպեսզի դառնաս հոտի անթերի անդամ, առաջին հերթին, պետք է դառնաս ոչխար:

 

Պետք է սովորել խաղի կանոնները, իսկ ապա խաղալ բոլորից լավ:

 

Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրասիրությունը մարդուն` պատահական չէ տրված:

 

Որոշ փաստեր Այնշտայնի մասին՝

 

Մանկության տարիներին այս հանճարեղ գիտնականը բոլորովին էլ վունդերկինդ չէր: Շատերը նույնիսկ կարծում էին, թե նա թերհաս է, իսկ նրա գլխի անսովոր մեծ չափսը, ամենից շատ անհանգստացնում էր նրա մայրիկին:

 

Մոր համառ ջանքերի եւ հետեւողականության շնորհիվ, Այնշտայնը 6 տարեկանում սովորեց ջութակ նվագել: Սերը երաժշտության հանդեպ նա պահպանեց ամբողջ կյանքում եւ նույնիսկ,1934թ. Ամն-ի Պրիստոն քաղաքում, նա բարեգործական համերգ կազմակերպեց եւ հավաքված գումարը նվիրեց «Գերմանացի ներգաղթյալների պաշտպանության ֆոնդ»:

 

Դպրոցում Այնշտայնը լուռ, ծույլ եւ ինքնամփոփ երեխա էր: Նրա մասին ուսուցիչները սովորաբար ասում էին. «Նա դառնալու է պատուհաս եւ հոգս ծնողների համար»:

 

Չստանալով դպրոցի ավարտական վկայականը, Այնշտայնը վստահեցնում էր բոլորին, որ կարող է ընդունվել համալսարան, սակայն տապալեց քննությունները:

 

Հիտլերի իշխանության ժամանակաշրջանում, այնքան մեծ էր գիտնականների եւ Հիտլերի հակակրանքը Այնշտայնի հանդեպ,որ սկսեցին հետապնդել վերջինիս եւ այրեցին նրա բոլոր փաստաթղթերն ու իրերը:

 

Ալբերտ Այնշտայնի` «Եթե երիտասարդության 2 տոկոսը հրաժարվի զինվորական ծառայությունից, պետությունը չի կարող ոչինչ ձեռնարկել, քանի որ բանտերում այդքան տեղ չկա» արտահայտությունը, դարձավ «Ամերիկյան երիտասարդական շարժման« կարգախոսը: Շարժման մասնակիցները նույնիսկ վերնաշապիկներ էին կրում, որոնց վրա գրված էր` «2 տոկոս»:

 

1950 թ. Ամն-ում պաշտոնապես հայտարարվեց, որ ամերկացիներն ունեն երկու կուռք` Ալբերտ Այնշտայն եւ Մերլին Մոնրո:

 

Գիտնական Մարի Կյուրին,Այնշտայնի ժամանակաշրջանում ապրող միակ կինն էր, ով հասկացավ հարաբերականության տեսությունն ու հավատաց դրա հանճարեղությանը;

 

Այնշտայնի աթեիստ լինելուն հավատում էին քչերը, թեեւ նա հաճախ երդվում էր իր հավատացյալ չլինելու մասին: Միեւնույն ժամանակ սակայն, նա պնդում էր. «Ես չեմ հավատում Աստծուն, բայց հստակ գիտեմ, որ երկիր մոլորակի ստեղծումը նրա ձեռքի գործն է, եւ դա պատահական չէ»:

 

Այնշտայնը «Մանհեթնյան նախագծի» միակ մասնակիցն էր, ում որոշ ժամանակ անց, արգելեցին մասնակցել այդ նախագծի աշխատանքներին: Այնշտայնի համառության շնորհիվ, նախագիծը առհասարակ դադարեցրեց գործունեությունը:

 

Եթե Նյուտոնը ծնվել է գիտնական Գալիլեյի մահվան տարեթվին, ապա Այնշտայնը` Մաքսվելի մահվան օրը:

 

Այնշտայնի ամենասիրելի հեղինակը` Էմանուել Կանտն էր, ամենասիրելի երաժիշտը` Շուբերտը:

 

Այնշտայնը հայտնի է նաեւ որպես ամենակնամոլ գիտնական: Նրա սիրուհիներին ուղղված` 994 նամակ է հայտնաբերվել, այն դեպքում, երբ նա պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ եւ ունեցել 5 երեխա:

 

Ահա որոշ պատմություններ՝

 

Հանճարը

Այնշտայնի կնոջը հարցրեցին, թե ինչ է նա մտածում ամուսնու մասին:

-Իմ ամուսինը հանճար է,- պատասխանեց նա,- նա կարողանում է ստեղծել ամեն ինչ… փողից բացի:

 

Այնշտայնի ցրվածությունը

Մի անգամ Այնշտայնը մտածմունքների մեջ ընկած փողոցով քայլելիս հանդիպում է ընկերոջը և նրան հրավիրում իրենց տուն.

-Երեկոյան կգաք մեր տուն, մեր մոտ կլինի նաև պրոֆեսոր Սթիմսոնը:

Ընկերը զարմանում է.

-Բայց պրոֆեսոր Սթիմսոնը ես եմ:

Այնշտայնն առարկեց.

-Դա կարևոր չէ, միևնույն է կգաք:

 

Հայտնագործություն անելու գաղտնիքը

Մի անգամ դասախոսության ընթացքում Էնշտեյնին հարցրեցին, թե ինչպես են կատարվում հայտնագործությունները: Նա մի պահ մտածեց եւ պատասխանեց.

-Ասենք, բոլորը գիտեն, որ ինչ-որ բան հնարավոր չէ անել: Սակայն գտնվում է անտեղյակի մեկը, որն այդ մասին չգիտի եւ հենց նա էլ հայտնագործություն է անում:

 

Ինչ է պետք հայտնագործելու համար

Այնշտայնը հայտնի էր նրանով, որ գրառումներ էր կատարում այն ամենի վրա, ինչ ձեռքի տակն էր ընկնում (մտքի թելը չկորցնելու համար): Մի անգամ նրա կնոջը հրավիրեցին հայտնի աստղադիտարան՝ նոր հեռադիտակի բացման արարողությանը: Արարողությունից հետո նրա համար մի փոքր էքսկուրսիա կազմակերպեցին: Նրա ուղեկցորդը, հեռադիտակը մատնացույց անելով, հայտարարեց.

-Այս սարքի շնորհիվ մենք մոլորակի գաղտնիքներն ենք բացում:

Սրան Այնշտայնի կինը պատասխանեց.

-Զարմանալի է, իսկ իմ ամուսնուն դրա համար բավական է մատիտի մի կտոր եւ լուցկու տուփ:

 

Կոլլեգաները

Մի անգամ Այնշտայնը քայլում էր Պրինստոնի համալսարանի միջանցքով, իսկ դիմացից գալիս էր երիտասարդ եւ անտաղանդ մի ֆիզիկոս: Հավասարվելով Էնշտեյնին՝ նա ինքն իրենից գոհ դեմքով խփեց նրա ուսին եւ հարցրեց.

-Ինչպե՞ս են գործերը, կոլլեգա:

-Կոլլեգա՞,- զարմացած վերահարցրեց Այնշտայնը,- ի՞նչ է, դուք էլ եք հիվանդ ռեւմատիզմով:

 

Պապիկ, թվաբանություն սովորեք

Մի անգամ, մտնելով բեռլինյան մի տրամվայ, Այնշտայնը սովորության համաձայն ընկղմվեց ընթերցանության մեջ: Հետո առանց կոնդուկտորին նայելու գրպանից հանեց նախօրոք հաշված տոմսի գումարը:

-Այստեղ չի հերիքում,-ասաց կոնդուկտորը:

-Չի կարող պատահել,-պատասխանեց գիտնականը առանց աչքերը գրքից կտրելու:

-Իսկ ես ասում եմ չի հերիքում:

Այնշտայնը մեկ անգամ եւս գլուխը թափահարեց՝ կարծես ասելով այդպիսի բան լինել չի կարող:

Կոնդուկտորը վրդովվեց.

-Այդ դեպքում հաշվեք, ահա, 15 պֆենինգ: Ուրեմն չի հերիքում եւս 5-ը:

Այնշտայնը ձեռքը տարավ գրպանը եւ գտավ պակասող դրամը: Նա իրեն վատ զգաց, իսկ կոնդուկտորը ժպտալով ասաց. -Ոչինչ, պապիկ, ուղղակի պետք է թվաբանություն սովորել:

 

Այնշտայնն ու Էյսլերը

Մի անգամ Այնշտայնն ու կոմպոզիտոր Հանս Էյսլերը հայտնվեցին մի ընկերական շրջապատում: Տանտերերը գիտեին, որ գիտնականը լավ ջութակ է նվագում եւ խնդրեցին նրան նվագել Էյսլերի հետ: Կոմպոզիտորը համաձայնեց, Այնշտայնն էլ լարեց իր ջութակը, սակայն դրանից ոչինչ ստացվեց: Քանի անգամ էլ Էյսլերը սկսեց նախաբանը նվագել, Այնշտայնը չկարողացավ տակտի մեջ ընկնել: Էյսլերը վեր կացավ դաշնամուրի առջեւից եւ ասաց.

-Ես չեմ հասկանում՝ ինչու է ողջ աշխարհը հանճար համարում մի մարդու, ով չի կարողանում հաշվել մինչեւ երեքը:

 

Այնշտայնն ու թագուհին

Մի անգամԱյնշտայնը Բելգիայի թագավոր Ալբերտի մոտ ընդունելության էր հրավիրված: Թեյից հետո մի փոքր սիրողական համերգ էր կազմակերպված, որին մասնակցում էր նաեւ թագուհին: Համերգից հետո Այնշտայնը մոտեցավ թագուհուն.

-Ձերդ գերազանցություն, Դուք հիանալի էիք նվագում: Ասացեք, խնդրեմ, էլ թագուհու մասնագիտությունը Ձեր ինչի՞ն է պետք:

 

Հրեական 5 լիր արժողության թղթադրամ (1968)՝ Այնշտայնի դիմանկարով