Ճամբարում

Սկսեմ նրանից, որ ճամբարում մի այլ կարգի հավես էր։ Ամենաշատը հավանեցի այն օրը, երբ մեր խմբով զբոսնում էին քաղաքով։ Մի քիչ շատ եմ բացակայել դրա համար շատ ասելու բան չունեմ։ Հիշում եմ, որ գնացել ենք ագարակ մի քիչ աշխատել, սեղանի խաղերի ենք մասնակցել, քննարկման, թարգմանություններ ենք արել, հեծանիվ քշել և այլն։ Ճիշտն ասած իմ մեջ տպավորվեց այն պահը, երբ ես խուսափում էի Տիար Բլեանին հարց տալուց քանզի հարցիս ձևակերպման ժամանակ գտնում էի պատասխանը։ Վերջապես երբ արդեն գիտեի, որ էլ հարց չենք տալու ընկեր Հասմիկը այնպես արեց, որ ես հարց տամ։ Ճար չունենալով սկսեցի հարցս նկարագրել և վերջում ինչ որ կախարդական ուժերի ներքո իմ մոտ հարց առաջացավ և ես տվեցի, երևի դա նրանից էր, որ ես ուղղակի չհասցրեցի դրան էլ պատասխանեմ։ Ընդհանուր առմամբ ես գոհ եմ ճամբարից և մեծ եռանդով կսպասեմ հաջորդին։