Մանրուքի հատևանքները

 

Շատ անգամներ են եղել, երբ ես զգացել եմ, որ չնչին հանդիսացող երևույթները հնարավոր է մի մեծ բան դառնան։ Երբ մարդը ծրագրավորում է իր կյանքը և սկսում ապրել իր մշտական ապրելակերպով, ժամանակի ընթացքում իր ստեղծած պլանի չնչին թերությունները ի հայտ են գալիս մի մեծ խնդիր տեսքով։ Բերեմ մի պարզ օրնակ։ Մեր դարում շատ էք չե լսել, երբ թոռնիկի հետ մի բան պատահելիս տատիկները միանգամից ամբողջ բեռը գցում են համակարգիչների վրա։ Հաճախ մենք ուշադրություն չէինք դարձնում, բայց երկար մտածելուց ես հասկացա, որ մասամբ ճիշտ են։ Առաջին հայացքից մենք կտեսնենք, որ հենց համակարգիչը իրենից այդքան վնաս չի ներկայացնում, բայց երբ անցնում է որոշ ժամանակ մենք վնասը տեսնում ենք։ Համակարգիչը կարող է առաջացնել մեջքի ցավեր։ Զվարճալի է չէ հնչում։ Լավ մտածելուց մենք կհասկանանք, որ հնարավոր է, քանզի սովորաբար համակարգչի դիմաց նստելուց մենք ոչ միշտ ենք ուղիղ նստում, իսկ թեքված նստելը որոշ ժամանակի առկայության տակ հաստատ կառաջացնի մեջքի ցավեր։ Թեքված համակարգչի դիմաց նստելը մտնում է մեր կյանքի կոդավորված մանրուքների մեջ։ Այդպիսի մանրուքներ են նաև՝ գիշերվա ժամը հազարին քնելը, խոհանոց գնալուց ձեռքի հետ մի բան ուտելը և ալյն։ Իմանալով այս ամենի մասին ես մտածեցի, թե արդյոք չենք կարող փոփոխել այդ մանրուքները, իմանալով ապագա հետևանքների մասին։