Սևանում

Ընկերական մթնոլորտ, երգ, ուրախություն, առավոտյան քնկոտություն, հավի խորոված, լողանալ, այս ամենը նկարագրում է Ժայռ ճամբարը։ Սևանում սովորաբար լավ տրամադրությունը ապահոված է։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Ճիշտ է, այն տնակներում, որտեղ մենք ապրում էինք, սարդերից անպակաս եղանք, բայց մեկ է ընկերական մթնոլորտը գրավում էր բոլոր ուշադրությունը իր վրա։ Այս անգամ սարսափ ֆիլմեր էինք հետներս վերցրել։ Ճիշտ ասած՝ ֆիլմերը այդքան էլ վախենալու չէին, բայց 7-8 հոգով մի փոքր տնակում հավագվելուց ու տոթի մեջ ֆիլմի հանդեպ տարբեր ռեակցիաներ տալուց մի ուրիշ ձև մթնոլորտը զվարճալի էր դառնում։ "Քնելը" տևում էր ամենաշատը 3-4 ժամ։ Իրոք, Սևանում ուրախ տրամադրությունը ամենուրեք էր, նույնիսկ գիշերը տնակ մտնելուց, երբ տեսնում էիր Տիգրանին թումբանով նստած ունքը վեր կիտած, քնկոտ և զարմացած, միևնույն ժամանակ էլ բարկացած տեսքը։ Մի խոսքով շատ հավես էր։ Ճիշտ է՝ Սևանում չլողացա, որի համար շատ եմ փոշմանում, բայց դրա փոխարեն Սևանի ափին Գոհարին թաղեցինք, որը նույնպես զվարճալի էր։