Հայ հայդուկներ։ Աղբյուր Սերոբ

Նշելի հայդուկներից են՝ Արաբոն, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Դժողք Հրայրը, Գալեիը, Մախլուտոյը, Գևորգ Չաուշը։


Աղբյուր Սերոբ

Աղբյուր Սերոբ (Սերոբ Փաշա Վարդանյան) նաև հայտի ինչպես՝ Նեմրութի Ասլան։ Ծնվել է 1864 թվականին Սոխորթ գյուղում, Խլաթ գավառում: Ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ: Ժողովուրդը նրան անվանել Աղբյուր Սերոբ, այսինքն՝ կյանք պարգևող Սերոբ:

Խուսափելով թուրքական իշխանությունների հետապնդումներից` 1891-ին հեռացել է ծննդավայրից, եղել Կ.Պոլսում, Ռումինիայում: Այստեղ կազմակերպել է փոքրիկ սրճարան, որտեղ զրույցներ էին տեղի ունենում հայության դրության մասին, որոնց արդյունքում էլ Սերոբը որոշեց վերադառնալ Էրգիր: 1895-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ, կազմակերպել տեղի ինքնապաշտպանությունը: 1897-ին կռվել է Թեղուտում և Սոխորդում: 1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշենի նշանավոր կռվից հետո այլևս անհնար է դարձել Խլաթում մնալը, ուստի ապաստանել է Սասունում: Աղբյուր Սերոբի մղած բոլոր կռիվները լավ կազմակերպվածության շնորհիվ ավարտվել են հաղթանակով: Աղբյուր Սերոբի անունը ահ ու սարսափ էր տարածում թուրք և քուրդ քոչվորների շրջանում: Սերոբը մահանում է Գեղաշենի ռես Ավոյի դավաճանությամբ, ով թուրքեր ոստիկանի՝ Բաշարե Խալիլի հրամանով  թունավորեց  քաջին   սակայն Անդրանիկը և Չաուշը լուծեցին իրենց Հայդուկապետի վրեժը սպանեցլով Ավոյին նրա կնոջը ու երեխային: Սերոբը մինչև վերահաս մահը, իր զինակիցների հետ Գելիեգուզան գյուղում պաշարված դիմադրել է թուրքերին: Այդ ընդհարման ժամանակ վիրավորվել է նրա կինը` Սոսեն, սպանվել են որդին և երկու եղբայրները: Զոհվել է Գելիեգուզանում, 1899-ին: Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը` Գելիեգուզան գյուղում: