Թավշյա հեղափոխություն

Ես պարծենում եմ հեղափոխությամբ՝ ընդհանուր պրոցեսով, դրա գաղափարով, լավ կազմակերպվածությունով, նույնիսկ երգով՝ <Քաղաքացու երգ>-ով, որի ուղորդմամբ կատարվեց մեր քայլը, և, որը ամբողջովին համապատասխանեց հեղափոխությանը՝ հանդիսանալով դրա հիմն:Մեր քայլը նպաստեց պատմության ստեղծմանը։ Հայաստանին բնորոշ նույն գերիշխող իրավիճակը կատարվում է շատ երկրներում: Այսպիսով մենք սովորելու հետ միասին դաս տվեցինք այլ երկրներին, օրինակ՝ Ռուսաստանին: Ուղղակի չէր Ալեկսեյ Նավալնիյի կրկնօրինակ քայլը, որը փորձում էր ռուսաց ժողովրդին ոտքի կանգնեցնել։ Տես․՝ <<Что произошло в Армении и что нужно делать нам>> ։ Բացի այդ ես սիրում ու հպարտանում եմ հայերի միախմբվելու եռանդով և ձևով: Ինչ ենթամշակցության էլ հայը պատկանի, մեկ է, եթե խնդիրը վերաբերվում է մեր ազգին, մենք միախմբվում ենք: Հեղափոխական շարժման մեջ, քաղաքը շրջելով տեսել եմ քյարթույին ու հիպստերին միասին խորոված անելուց։ Դա իրոք ինքնահեղափոխություն էր։ Հաղթանակներից հետո մարդկանց ջինջ ժպիտը, բոլորին ինքնաբերաբար դարձնում էր եղբայներ և քույերեր։ Անձանոթին շնորհավորելը, հյուրասիրել մեծ տոն էր։ Իրոք ժողովուրդը գնտվում էր քայլ անելու եզրին, և ի վերջո ունենալով առաջնորդ ուժ, նա արեց այդ քայը։ Սա թավշյա հեղափոխություն էր, որը հաղթեց ժողովուրդը։

Այսօր ես անում եմ իմ քայլը | Today I am taking my step

Այսօր ես անում եմ իմ քայլը։ Այս խորագրով եմ սկսում իմ մտորումը։ Այսօր մենք հաղթել ենք։ Սա հոգու, մտքի հաղթանակ է։ Ես՝ լինելով պատանի, այսօր նոր շունչ եմ զգում, նոր թարմություն։ Բազմիցս մտածել եմ արտերկրում աշխատելու մասին՝ տեսնելով երկրիս ճահճացած, լճացած վիճակը, գիտությամբ զբաղվող մարդու ազատության և իրավունքի ոտնահարումը։ Այս ամենը այլևս անցյալում է։ Այսօր ես շնչում եմ, հոգուս մեջ մեծ տոն է, այսօր ես այլևս այլ կերպ եմ մտածում։ Իմ մարտնչո՛ղ, պայքարո՛ղ, հալածվա՛ծ իմ հա՛յ ժողովուրդ , այլևս այցյալում են իմ մտքերը։ Ե՛ս, սովորելու եմ Հայաստանում, անելու եմ ուժերիս ներածի չափով և ավելին, որ կերտեմ, զարգացնեմ ի՛մ երկիրը՝ ներդնելով իմ ուժը և կորովը գիտության բնագավառում։

 

Այսօր մենք կերտում ենք մի նոր պատմություն: Հպա՛րտ եմ որ հայ եմ։

Read More

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան

Ես կասկածի տակ եմ դնում Արմեն Սարգսյանի նախագահ լինելու հնարավորությունը, քանզի ըստ Հոդված 124-ի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և  նրան ներկայացվող պահանջների 2 մասի, որը պնդում էր, որ հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Բայց կան տարբեր փաստացի ֆակտեր, որ Արմեն Սարգսյանը 2014թ․-ին եղել է Բրիտանիայի հաղաքացի։ Այսպիսով ըստ սահմանադրության տվյալ կետերի Արմեն Սարգսյանը չի կարող հանդիսանալ ՀՀ նախագահ։

ԽՍՀՄ կործանում

Մարդկության պատմության տարբեր փուլերում տասնյակ կայսրություն­ներ են կործանվել, բացառություն չէր նաև ԽՍՀՄ-ի փլուզումը, որը որակապես Փոխեց աշխարհի քաղաքական պատկերը, միջազգային հարաբերությունների բնույթը:

ԽՍՀՄ-ի կործանման պատծառները շատ էին, իսկ այդ պատճառների մեկ կետումը հավաքելու գործընթացը կատարվեծ ի շնրոհիվ՝ Մ. Ս. Գորբաչովի, Ա. Ն. Յակովլևի, Վ.Ա. Մեդվեդևի, է. Ա. Շևարդնաձեի և այլոց։

 

Խորհրդային երկրները 80-90-ական թվականներին գտնվում էին լճացման մեջ։ Այսպիսով Կոնստանտին Չերնենկոյի մահվանից հետո, երկրի իշխանության գլուխ կանգնեց Միխայիլ Գորբաչովը, ով սկսեց պետության <<Վերակառուցումը>>, որը իրենից հետևում էր լճացման խաղտումը։ Նրա անհաջող գործընթացի հետևանքով էլ սկսվեց պետության փլուզումը, թեև անհաջող ասվածը հարաբերական է ըստ որոշ վարկաձների։ Հասարակական հարցումների արդյունքները վկայում էին Մ. Գորբաչովի վստահության կորստի և ժողովրդականության անկման մասին: Եթե նրա վարկանիշը 1990թ. 60-70% էր, ապա 1991թ. սկզբներին՝ 15%: Բայց, օրինակ արտերկրում, հատկապես ԱՍՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և այլուր նրա համբավը զգալիորեն մեծացավ: 1990թ. դեկտեմբերին Նորվեգիայում Նոբելյանական կոմիտեն Մ. Գորբաչովին շնորհեց խաղաղության նոբելյան մրցանակ: 1990թ. Արևմտյան մամուլը նրան համարեց «տարվա մարդ», «տասնամյակի մարդ», «XX դարի մեծագույն բարեփոխիչ»: Ի հակառակ Արևմուտքի դրական գնահատականներին՝ ԽԱՀՄ-ում քաղաքագետները նրա գործողությունները գնահատեցին բացասաբար: Բոլորը համոզված էին, որ Մ. Գորբա­չովին չհաջողվեց երկիրը դուրս բերել ճգնաժամից և խորհրդային մարդկանց ներկայացավ որպես «տիեզերական» խաբեբա: Բացի այդ ԽՍՀՄ-ում լուրեր էին գնում, իբրև Գորբաչովը ԱՄՆ-ի կողմից դրածո իշխանության գլուխ էր, այդ իսկ պատճառով նա տանում էր ԽՍՀՄ-ը կործանման։ 

 

Ընդհանրապես ԽՍՀՄ-ը այդ ժամանակ կախված էր մազից։ Սխալ կառավարման պատճառով, պետության  համակարգը ներսից նեխել էր և բավական էր մի փոքր շարժ, որ պետությունը փլուզվի։ Համարվում է, որ շարժողը հենց Գորբաչովն էր։

Հասարակության քաղաքական համակարգ հասկացությունը Փակ և բաց հասարակություններ

Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում քաղաքացիների կյանքում: Ուստի նման ձգտումների ուժեղացումը և գործնականում դրանց իրականացումը ուղեկցվում է տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների և շարժումների ծագմամբ և գործունեությամբ, որոնք քաղաքական կուսակցությունների հետ միասին նշանակալից դեր են խաղում ժամանակակից հասարակությունների հասարակական-քաղաքական կյանքում` մասնավորապես հասարակության քաղաքական համակարգում:

 

Բաց է այն համակարգը, որի համար շրջապատող միջավայրի հետ ակտիվ փոխհարաբերություններն ու կապերը հանդիսանում են կենսագործունեության ձեւ եւ պայման: Բաց համակարգը ոչ միայն ունակ է որոշակի փոփոխություններ առաջ բերել շրջապատող միջավայրում, այլեւ ի վիճակի է որոշակի պայմաններում ինտեգրել եւ սեփական գործառնության մեջ ներառել սեփական համակարգի արդյունք չհանդիսացող տարրեր:

 

Փակ է այն համակարգը, որն ունի ինքնաբավ բնույթ, շրջապատի հետ հարաբերություններում ներկայանում է հարաբերականորեն մեկուսացված: Փակ համակարգի կառուցվածքում արտաքին տարրի ավելացման դեպքում կարելի է խախտել դրա կառուցվածքային – ֆունկցիոնալ ամբողջականությունը: Որպես տիպիկ օրինակ կարելի է դիտարկել Խորհրդային Միության քայքայումը: